Հայ փոքրամասնության ամսագիր
MUNETIK10 2/2025

Սիրելի՛ ընթերցողներ,

Ձեր ընթերցանությանն ենք ներկայացնում «Մունետիկ» պարբերականի 10-րդ համարը, որն
ամփոփում է 2025 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին Լեհահայոց կյանքում տեղի ունեցած նշանակալի մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, կրոնական իրադարձությունները։

«Մունետիկ» պարբերականի այս համարում, որը 2025 թվականի գարնանային
հրատարակությունն է և նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, կարող եք կարդալ Անդժեյ Ժիեմբայի «Հետնորդներն ու ժառանգները. Լեհահայերի վերաբերմունքը 1915 թվականի
ցեղասպանությանը» հոդվածը, որում բավականին հանգամանալից կերպով ներկայացված են Հայոց ցեղասպանությանը հաջորդող ժամանակաշրջանից մինչ մեր օրերը Լեհահայ համայնքի կյանքում տեղ գտած այն բոլոր իրադարձությունները, որոնք նպաստել են այդ համամարդակային ողբերգության և ոճիրի
վերհանմանը, հիշատակմանն ու դատապարտմանը։ Բավականին հետաքրքիր վերլուծությամբ հեղինակը անդրադառնում է նաև տարբեր ժամանակներում Լեհաստանում բնակություն հաստատած հայերի համընդհանուր ընկալմանը ազգային ճակատագրի մի շարք տխուր էջերի վերաբերյալ և լեհ ազգի կողմից տրված ազնիվ աջակցությանն ու ապրումակցմանը։

Այս համարում տեղ է գտել նաև Գժեգոժ Պելչինսկու «Լեհ գրողները Հայոց ցեղասպանության
մասին» հոդվածը, որում բավականին հետաքրքիր վերլուծությամբ ներկայացված են մի շարք լեհ գրողների այն ստեղծագործությունները, որոնցում անթաքույց կերպով և գեղարվեստական ոճով բարձրաձայնվում և հանրությանն են մատուցվում հայ ազգի ամենամեծ ողբերգության և 20-րդ դարի առաջին ցեղասպանության անջնջելի հիշողությունները։


Շնորհակալ ենք մեր ընթերցողներին՝ մեզ ուղղված ջերմ խոսքերի և դրական կարծիքների համար,
որոնք մեզ առավել պարտավորեցնող են և լիահույս ենք, որ առաջիկա հրատարակություններով
կշարունակենք ընդլայնել մեր լսարանը և սպասված հրատարակություն լինել Լեհահայոց համայնքի կյանքում։


Բարի ընթերցանություն, ՀՐԱՉՅԱ ԲՈՅԱՋՅԱՆ
Խմբագրական խորհրդի նախագահ

instagram
Ներբեռնեք PDF
instagram
pdf
Pobierz plik pdf WCAG
pobierz
բաժանորդագրվել

Թողարկման արխիվ

Համաֆինանսավորվում է՝

finanse 1
finanse 1