Հայ փոքրամասնության ամսագիր
MUNETIK 11-3/2025

Սիրելի՛ ընթերցողներ,
Ձեր ընթերցանությանն ենք ներկայացնում «Մունետիկ» պարբերականի 11-
րդ համարը, որն ամփոփում է 2025 թվականի հունիս, հուլիս և օգոստոս
ամիսներին Լեհահայոց կյանքում տեղի ունեցած նշանակալի մշակութային,
գիտական, քաղաքական, հասարակական, կրոնական իրադարձությունները։
«Մունետիկ» պարբերականի այս համարում, որը 2025 թվականի
ամառային հրատարակությունն է, իր մեջ ամփոփում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի
անվան գիտահետազոտական ինստիտուտի մասին պատմող հոդվածը։ Այն
անդրադառնում է Մատենադարանի պատմությանը, կառուցմանը, ձեռագրերի
հավաքածուներին, այլալեզու ձեռագրերին, գիտական և թանգարանային
գործունեությանը, գրավոր ժառանգության վերականգնմանը, ինչպես նաև
անդրադարձ կա հայկական ձեռագրերում տեղ գտած վկայություններին, որոնք
վերաբերվում են Լեհաստանին և լեհահայերին։
Այս համարում տեղ է գտել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-
ինստիտուտի մասին պատմող հոդվածը, որը բավականին հետաքրքիր
տեղեկություններ է պարունակում թանգարանի կառուցման,
ցուցադրությունների, վավերագրերի, ինչպես նաև արժեքավոր գիտական,
հետազոտական գործունեության մասին։
Ընթերցանության է ներկայացված նաև դոկտոր Քշիշտոֆ Ֆեդորովիչի
անդրադարձը սույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի
Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության
նախագահ Իլհամ Ալիևի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած
հայտարարությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
համաձայնագրի վերաբերյալ։
Ցանկանում ենք մեր երախտիքի և գնահատանքի խոսքերն ուղղել մեր
ընթերցողներին՝ հավատարիմ կերպով մեր հրատարակումներն ընթերցելու, մեզ
ուղղված ջերմ խոսքերի և դրական կարծիքների համար, որոնք մեզ համար
պարտավորեցնող են և լիահույս ենք, որ հաջորդող հրատարակություններով
կշարունակենք ընդլայնել մեր լսարանը և մշտապես սպասված
հրատարակություն լինել Լեհահայոց համայնքի կյանքում։

Բարի ընթերցանություն։

ՀՐԱՉՅԱ ԲՈՅԱՋՅԱՆ
Խմբագրական խորհրդի նախագահ

instagram
Ներբեռնեք PDF ֆայլը
instagram
pdf
Ներբեռնեք WCAG pdf ֆայլը
pobierz
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԺՈՒՌՆԱԼԻՆ

Թողարկման արխիվ

Dofinansowano ze środków Ministra Spraw Wewnętrznych i Administracji

Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji
Sprawdź szczegóły

Dofinansowano ze środków Ministra Kultury i Dziedzictwa Narodowego pochodzących z Funduszu Promocji Kultury

Ministerstwo Kultury
Sprawdź szczegóły

Zadanie realizowane ze środków budżetu państwa

Budżet Państwa
Sprawdź szczegóły