MUNETIK Nr 2/2026 (14)

Սիրելի՛ ընթերցողներ,

Ձեր ընթերցանությանն ենք ներկայացնում 2026 թվականի «Մունետիկ» պարբերականի երկրորդ հրատարակությունը (14-րդ համար), որն ամփոփում է ընթացիկ տարվա փետրվար և մարտ ամիսներին Լեհահայոց կյանքում տեղի ունեցած նշանակալի մշակութային, գիտական, հասարակական և կրոնական իրադարձությունները։

ՀՀ կառավարության ղեկավարը սույն թվականի փետրվարի 25-26-ը պաշտոնական այցով գտնվեց Լեհաստանում, որը առանձնահատուկ նշանակություն ունեցավ և դարձավ երկկողմ հարաբերությունների ակտիվացման կարևոր խթան։ Այս այցին է նվիրված Կ. Ֆեդորովիչի հեղինակած և պարբերականի այս համարում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Լեհաստան» վերտառությամբ հոդվածը։

Պարբերականի այս համարում կարող եք ծանոթանալ դոկտոր Թոմաշ Քշիժովսկու պատրաստած հոդվածին, որը նվիրված է Յագելոնյան համալսարանում պատմական նշանակություն ունեցող հայագիտական ուսուﬓասիրությունների կենտրոնի բացմանը և ներկայացված է «Յագելոնյան համալսարանի Սադոկ Բարոնչի անվան Լեհահայերի պատմության ուսուﬓասիրության կենտրոնը. նպատակներ և հետազոտական մարտահրավերներ» վերնագրի ներքո։

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր սիրելի ընթերցողներին՝ ցուցաբերած հետաքրքրության, արձագանքների և գնահատանքի խոսքերի համար։ Ձեր աջակցությունն ու վստահությունը մեզ ավելի մեծ պատասխանատվությամբ են լցնում և ոգեշնչում շարունակելու մեր աշխատանքը, որպեսզի առաջիկա հրատարակություններով արժանի ներդրում ունենանք Լեհահայոց համայնքի մշակութային և հասարակական կյանքում։

Բարի ընթերցանություն։

ՀՐԱՉՅԱ ԲՈՅԱՋՅԱՆ
Խմբագրական խորհրդի նախագահ

instagram
instagram
pdf
pobierz
instagram

Dofinansowano ze środków Ministra Spraw Wewnętrznych i Administracji

Ministerstwo Spraw Wewnętrznych i Administracji
Sprawdź szczegóły

Dofinansowano ze środków Ministra Kultury i Dziedzictwa Narodowego pochodzących z Funduszu Promocji Kultury

Ministerstwo Kultury
Sprawdź szczegóły

Zadanie realizowane ze środków budżetu państwa

Budżet Państwa
Sprawdź szczegóły